.jpg)
Հայաստանի հույները կսատարեն գործող նախագահին
Հայաստանի հունական համայնքի մեծ մասն առաջիկա նախագահական ընտրություններին կսատարի գործող նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը:
Այս մասին այսօր լրագորղերի հետ հանդիպմանն ասաց Հայաստանում հունական հասարակական կազմակերպությունների միության նախագահ Արկադի Խիտարովը:
Խիտարովը նշեց, որ որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով ներկայիս կառավարության հետ ունեցած բեղմնավոր համագործակցությունը:
Հունական համայնքի ներկայացուցիչն ասաց, որ 2011 թ. մարդահամարի տվյալներով՝ Հայաստանում ավելի քան 1200 հույն է բնակվում, Հունաստանում տիրող ճգնաժամի պայմաններում Հայաստանում հույների թիվն ավելանում է: