2013-ին հայ-հունական միջոցառումների շարք կանցկացվի
24/01/2013 20:21

2013-ին հայ-հունական միջոցառումների շարք կանցկացվի

Հունահայկական ուսումնասիրությունների կենտրոնը, Հունաստանում ՀՀ դեսպանության հովանավորությամբ, 2013թ. նախատեսել է «Հաց ու գիր» ընդհանուր խորագիրը կրող մշակութային միջոցառումների շարքի անցկացումը:

ԱԳՆ լրատվական բաժնից տեղեկանում ենք, որ տարվա ընթացքում անց են կացվելու հայ-հունական բարեկամության մասին պատմող ցուցահանդեսներ, դասախոսություններ, թատերական բեմադրություններ:

2013թ. հունվարի 21-ին Հունաստանի ազգային գրադարանի դահլիճում տեղի ունեցավ նշված շարքի անդրանիկ միջոցառումը` «Ժպիտ և արցունք. Հայաստանը հունական երգիծական մամուլում» խորագրով ցուցահանդեսի բացումը:

Օրվա բանախոսներն էին գրող Պետրոս Մարգարիսը, Հունաստանի խորհրդարանի գրադարանի ներկայացուցիչ, պատմաբան Էլլի Դրուլիան, Հունահայկական ուսումնասիրությունների կենտրոնի ներկայացուցիչ Հովսեփ Քասեսյանը:

 

2013-ին հայ-հունական միջոցառումների շարք կանցկացվի