.jpg)
Դատարանը Ջ. Քեմերոնից պահանջում է «Avatar» ֆիլմի սցենարի սևագրերը
Լոս Անջելեսի դատարանը պարտավորեցրել է գրագողության մեջ կասկածվող հոլիվուդյան հայտնի ռեժիսոր Ջեյմս Քեմերոնին ցույց տալ «Avatar» ֆիլմի սցենարի սևագրերը: Այս մասին հաղորդում է vz.ru լրատվական գործակալությունը:
Դատավոր Ալան Ռոզենֆելդն այն եզակի մարդկանցից է, ով չի տեսել «Avatar» ֆիլմը և որոշել է, որ Քեմերոնը պետք է հայցվոր Էրիկ Ռայդերի փաստաբաններին ներկայացնի սցենարի բոլոր սևագրերը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Ռայդերը, ով ռեժիսորի նկատմամբ հայց ներկայացրել էր դեռևս 2011թ, վստահեցնում է, որ ֆիլմի համար հիմք է հանդիսացել իր 1999թ. գրված «K.R.Z.2068» պատմվածքը: հայցվորը պատրաստվում է դրա դիմաց ռեժիսորից փոխհատուցում ստանալ։
Ի հակադրություն Ռայդերի` Քեմերոնը բազմաթիվ անգամներ նշել է, որ «Avatar»-ի սցենարը գրել է դեռ Ռայդերի՝ ընկերություն գալուց 5 տարի առաջ։