.jpg)
«The Wall Street Journal». Քլինթոնը հիստե՞րիայի մեջ է (Տեսանյութ)
Բենղազիում ԱՄՆ հյուպատոսության վրա հարձակման գործի լսումների ժամանակ ԱՄՆ սենատորները պետքարտուղար Հիլարի Քլինթոնին գրեթե հիստերիայի են հասցրել: Այս մասին տեղեկացնում է «The Wall Street Journal»-ը:
Հիշեցնենք, որ Բենղազիում ԱՄՆ-ի հյուպատոսության վրա հարձակման ժամանակ սպանվել էր դեսպան Քրիս Սթիվենսը:
Պետդեպարտամենտի ղեկավարն ընդունել է, որ Լիբիայում ահաբեկչության աճն ուղղակիորեն կապված է Մուամար Քադաֆիի վարչակարգի տապալման հետ: Նա նաև հավելել է, որ Մալին վերածվել է ահաբեկիչների որջի, և ԱՄՆ-ն չի կարող այդ խնդիրն անտեսել:
«The Wall Street Journal»-ը գրում է, որ Քլինթոնն իր վրա է վերցրել կատարվածի պատասխանատվությունը և պատմել, թե ինչ է արվել ողբերգությունը թույլ չտալու համար, սակայն սենատորներին չեն գոհացրել նրա բացատրությունները:
Հանրապետական սենատոր Ռոն Ջոնսոնը հարցրել է, թե ինչո՞ւ է երկրի ղեկավարությունը շփոթեցրել մարդկանց զանգվածային անկարգությունների մասին վարկածով, երբ իրականում հյուպատոսության վրա նպատակային հարձակում է կատարվել: Քլինթոնը փորձել է բացատրել, որ դա այդպես չէ, սակայն Ջոնսոնը հարցը կրկնել է երեք անգամ:
Երբ սենատորը չորրորդ անգամ ընդհատել է Քլինթոնին, պետքարտուղարն այլևս չի դիմացել և սկսել է ձայնը բարձրացնել: Նա խոսել է զայրացած ու ձեռքով հարվածել սեղանին: