.jpg)
24/01/2013 21:04
Դևիդ Քեմերոն. Մենք Եվրոպային մեջքով չենք շրջվում
Մեծ Բրիտանիայում ԵՄ անդամակցության հարցով տեղի ունենալիք հանրաքվեն չի նշանակում, որ Լոնդոնը մեջքով է շրջվում Եվրոպային: Այս մասին, The Telegraph պարբերականի փոխանցմամբ, Դավոսում անցկացվող Համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը:
«Խոսքը Եվրոպային մեջքով շրջվելու մասին չէ, ընդհակառակը, Եվրոպան ավելի մրցունակ ու բաց դարձնելու, և ԵՄ-ում Մեծ Բրիտանիայի տեղի պահպանման մասին է»,- նշել է Քեմերոնը: