Քաղաքագետ. ՀԱԿ ընտրազանգվածը կընտրի Րաֆֆի Հովհաննիսյանին
24/01/2013 14:38

Քաղաքագետ. ՀԱԿ ընտրազանգվածը կընտրի Րաֆֆի Հովհաննիսյանին

Սերժ Սարգսյանը կհաղթի ընտրությունների առաջին փուլում: Կարծում է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Քաղաքագետը չի կարծում, որ մյուս թեկնածուները իսկապես պայքարում են նախագահի պաշտոնի համար: Նրա խոսքով՝ շատերն այլ շահեր են հետապնդում:

Քաղաքագետի կարծիքով՝ ՀԱԿ ընտրազանգվածը, ամենայն հավանականությամբ, ձայն կտա նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանին, իսկ ԲՀԿ ընտրազանգվածը կայուն չէ:

Անդրադառնալով ինքնաբացարկների հավանականությանը՝ Ալեքսանդր Իսկանդարյանը նշեց, որ մեկ կամ երկու թեկնածուի դեպքում է հավանական, իսկ Սերժ Սարգսյանին միայնակ թողնելը հավանական չէ:

 

Քաղաքագետ. ՀԱԿ ընտրազանգվածը կընտրի Րաֆֆի Հովհաննիսյանին