Րաֆֆի Հովհաննիսյանն ի վիճակի է իր համար վճարել
24/01/2013 09:43

Րաֆֆի Հովհաննիսյանն ի վիճակի է իր համար վճարել

«Ժողովուրդ»-ը նկատում է, որ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն իր նախընտրական քարոզչությունների, հատկապես գովազդային վահանակների թվով չի զիջում ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանին: Եվ, ընդհանրապես, նկատելի է, որ պարոն Հովհաննիսյանը բավական լուրջ գումարներ է ներդրել իր քարոզարշավի վրա:

«Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը թերթին տեղեկացրել է, որ իրենց թեկնածուի նախընտրական հիմնադրամի միջոցները գոյացել են քաղաքացիների նվիրատվություններից, բացի այդ, 5 մլն. դրամ էլ իր հաշվին հանգանակել է անձամբ Ր. Հովհաննիսյանը: «Որևէ մեկը չի կարող ասել, որ նա սոցիալապես այն վիճակում է, որ չի կարող նման վճարում անել»,-նշել է Ա. Մարտիրոսյանը: 

Րաֆֆի Հովհաննիսյանն ի վիճակի է իր համար վճարել