Արցախի Աժ-ում ընդունել են Ջոնս Հոպկինսի համալսարանի ներկայացուցիչներին
24/01/2013 21:02

Արցախի Աժ-ում ընդունել են Ջոնս Հոպկինսի համալսարանի ներկայացուցիչներին

Հունվարի 24-ին ԼՂՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանն ընդունել է ամերիկյան Ջոնս Հոպկինսի համալսարանի խորացված միջազգային հետազոտությունների դպրոցի մի խումբ պրոֆեսորների և ուսանողների, ովքեր Արցախ են ժամանել ճանաչողական այցով: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունը:

«Մենք գնահատում ենք յուրաքանչյուրի հետաքրքրվածությունը Լեռնային Ղարաբաղով ու նրա հիմնախնդրով, ողջունում տարածաշրջանում խաղաղության ու ժողովուրդների միջև համերաշխության հաստատմանն ուղղված ցանկացած նախաձեռնություն»,- դիմելով հյուրերին՝ ասել է հանձնաժողովի նախագահը։ 

Արցախի Աժ-ում ընդունել են Ջոնս Հոպկինսի համալսարանի ներկայացուցիչներին