.jpg)
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը ներկայացրեց առաջին միջանկյալ զեկույցը
Հայաստանի Հանրապետության նախագահական ընտրությունները տեղի կունենան 2013թ.-ի փետրվարի 18-ին՝ Սահմանադրության դրույթների համաձայն։ Եթե թեկնածուներից որևէ մեկը չստանա ձայների բացարձակ մեծամասնություն առաջին փուլում, ապա երկու շաբաթ անց ձայների առավել քանակ ստացած երկու թեկնածուների միջև կանցկացվի ընտրությունների երկրորդ փուլ: Այս մասին նշված է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության առաջին միջանկյալ զեկույցում:
Ներառական կերպով գրանցվել է ութ թեկնածու։ Վեց այլ թեկնածու չեն վճարել պահանջվող ընտրագրավի գումարը, և մեկը ինքնաբացարկ է հայտարարել մինչև գրանցման վերջնաժամկետը։
Այս ընտրությունները կլինեն առաջին նախագահական ընտրությունները, որոնք կանցկացվեն 2011 թվականի մայիսին ընդունված նոր Ընտրական Օրենսգրքի համաձայն։
Նոր Օրենսգիրքը գնահատվել է իբրև համապարփակ և տրամադրում է ամուր հիմքեր ժողովրդավարական ընտրությունների անցկանցման համար։ Միաժամանակ, Օրենսգրքում դեռ կան հատվածներ, որոնք բարելավման կարիք ունեն։
Ընտրությունները կանցկացվեն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ), 41 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների (ԸԸՀ) և 1,988 Տեղամասային ընտրական հանձնաժողովների (ՏԸՀ) կողմից։
ԿԸՀ-ն ակտիվորեն նախապատրաստվում էընտրություններին, և մինչ օրս օրենքով սահմանված որևէ վերջնաժամկետ չի խախտվել։