ՄԱԿ-ն ու ԱՊԼ-ն կօգնեն Բրահիմիին գտնել  հակամարտության կարգավորման ուղին
24/01/2013 20:06

ՄԱԿ-ն ու ԱՊԼ-ն կօգնեն Բրահիմիին գտնել հակամարտության կարգավորման ուղին

ՄԱԿ և ԱՊԼ գլխավոր քարտուղարներ Պան Կի Մունն ու Նաբիլ Արաբին հեռախոսային զրույցի ժամանակ հաստատել են իրենց աջակցությունը Լախդար Բրահիմիի առաքելությանը: Այս մասին, ըստ Russia Alyoum-ի, հայտնել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Էդուրադո դել Բուին:

Հունվարի 23-ին Պան Կի Մունը և Արաբին հեռախոսով խորհրդակցել են Սիրիայի հարցով հատուկ բանագնաց Լախդար Բրահիմիի հետ՝ ձգտելով վերջինիս օգնել քաղաքական ճանապարհով ճգնաժամը կարգավորելու տարբերակների որոնման հարցում:

Նշենք, որ այժմ Բրահիմին Նյու Յորքում Սիրիայի ճգնաժամի կարգավորման խնդիրների շուրջ խորհրդակցություններ է անցկացնում ՄԱԿ աշխատակիցների և որոշ երկրների ներկայացուցիչների հետ: 

ՄԱԿ-ն ու ԱՊԼ-ն կօգնեն Բրահիմիին գտնել հակամարտության կարգավորման ուղին