Ր. Հովհաննիսյան. Քաղաքացիների մասնակցությունը կհաղթի կեղծիքին
24/01/2013 17:53

Ր. Հովհաննիսյան. Քաղաքացիների մասնակցությունը կհաղթի կեղծիքին

Կեղծիքին ու անարդարությանը կկարողանանք հաղթել միայն ընտրություններին քաղաքացիների ակտիվ մասնակցությամբ: Այս մասին այսօր Կենտրոն համայնքում տարվող քարոզչության ժամանակ ասաց նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը:

Ինչ վերաբերում է այն խոսակցություններին, թե այս ընտրությունները մրցակցային չեն` Հովհաննիսյանն ասաց. 

«Սրանք լինելու են ամենամրցակցային ընտրությունները, քանի որ ընտրությունների ավարտին մենք ունենալու ենք նոր Հայաստան, նոր վիճակ: Այդ նոր վիճակը Րաֆֆու վիճակը չէ լինելու, այդ նոր վիճակը ՀՀ քաղաքացու վիճակն է»,- ասաց Հովհաննիսյանը:

Հարցին, թե հնարավո՞ր է այս նախագահական ընտրություններում երկրորդ փուլ տեսնենք` Հովհաննիսյանը պատասխանեց.
«Եթե Սերժ Սարգսյանին հաջողվի հավաքել անհրաժեշտ տոկոսները, ապա` այո, կարող է և երկրորդ փուլ լինել»:

Եթե գործող նախագահը հաղթի այս ընտրություններում` Հովհաննիսյանը պատաստ է սեղմել նրա ձեռքը միայն մի դեպքում.

«Կսեղմեմ նրա ձեռքը միայն մի պարագայում, եթե ընտրություններն ազատ ու անկախ լինեն: Այդ դեպքում ես սեղմելու եմ 20 տարվա անկախության մեջ միակ դե յուրե ընտրված նախագահի ձեռքը»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանն ու ավելացրեց, որ, այնուամենայնիվ, ավելի հավանական է, որ շնորհավորանքներ հենց նա է ընդունելու:
 

Ր. Հովհաննիսյան. Քաղաքացիների մասնակցությունը կհաղթի կեղծիքին