Եվս 70 սիրիահայ Հայաստանի քաղաքացի դարձավ
24/01/2013 19:51

Եվս 70 սիրիահայ Հայաստանի քաղաքացի դարձավ

Սիրիայում ավելի քան 70 մարդ Հայաստանի Հանրապետության անձնագիր ստացավ: Սիրիայի Արաբական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արշակ Փոլադյանն անձնագրերը տալուց հետո հույս հայտնեց, որ նրանք հավատարիմ կմնան իրենց տված երդմանը:

ԱԳՆ լրատվական ծառայությունից տեղեկանում ենք, որ արարողությանը ներկա էին Դամասկոսի Հայոց Թեմի Առաջնորդ Արմաշ Եպիսկոպոս Նալբանդյանը, Դամասկոսի Հայ Կաթողիկե համայնքի Առաջնորդ Հովսեփ Եպիսկոպոս Առնաուտյանն, ինչպես նաև Դամասկոսահայ միությունների ղեկավարներ և այլն:

Արարողությունից հետո ելույթ ունեցան հոգևոր առաջնորդները: Նրանք բարձր գնահատեցին սիրիահայությանը ՀՀ քաղաքացու անձնագրերը տեղում հանձնելու ՀՀ կառավարության որոշումը` խորին երախտագիտություն հայտնելով ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին: Հոգևոր հայրերը հույս հայտնեցին, որ Հայրենի իշխանությունները կշարունակեն իրենց հոգատար վերաբերմունքը սիրիահայ համայնքի հանդեպ, որի կարիքը նա, հիրավի, մեծապես զգում է այս ծանր պահին:

 

Եվս 70 սիրիահայ Հայաստանի քաղաքացի դարձավ