Սիրիան կոչ է անում ՄԱԿ-ին ընդունել Պաղեստինի լիիրավ անդամակցության պահանջը
24/01/2013 19:36

Սիրիան կոչ է անում ՄԱԿ-ին ընդունել Պաղեստինի լիիրավ անդամակցության պահանջը

Սիրիան հունվարի 23-ին ՄԱԿ ԱԽ-ին կոչ է արել հավանություն տալ Պաղեստինի պահանջը՝ կազմակերպությունում լիիրավ անդամ դառնալու վերաբերյալ՝ երաշխավորելով Պաղեստինի բոլոր օրինական իրավունքները, այդ թվում` վերադարձի և 1984 թվականի ՄԱԿ Գլխավոր Ասամբելայի բանաձևի համաձայն կորուստների փոխհատուցման իրավունքները: Այս մասին հայտնում է SANA հեռուստաընկերությունը:

ՄԱԿ ԱԽ-ի բաց նստաշրջանի ժամանակ, որի ընթացքում քննարկվում է Մերձավոր Արելքում տիրող իրավիճակը, Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ալ-Ջաֆարին ողջունել է Պաղեստինի ԱԳ նախարար Ռիյադ Ալ-Մալիքիին, ով վերջերս է կարողացել ՄԱԿ-ում ոչ անդամ պետության կարգավիճակ ձեռք բերել:

Ալ Ջաֆարին սա համարում է «Երուսաղեմ մայրաքաղաքով ու 1967 թ հունիսի 4-ի սահմաններով սեփական անկախ պետություն կերտելու՝ պաղեստինցի ժողովրդի անբեկանելի իրավունքի վերականգնման ճանապարհին կատարված առաջին քայլը»:
 

Սիրիան կոչ է անում ՄԱԿ-ին ընդունել Պաղեստինի լիիրավ անդամակցության պահանջը