Տիգրան Դավթյան. Իդեալական փաստաթուղթ չենք կարող ստանալ
24/01/2013 13:02

Տիգրան Դավթյան. Իդեալական փաստաթուղթ չենք կարող ստանալ

Այսօր կառավարության նիստից հետո ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն անդրադարձավ 2012 թ. ընդունված Հարկային փաթեթի շուրջ առաջացած դժգոհություններին:

Նախարարը նշեց, որ հարկային փաթեթը ծավալուն փաստաթուղթ է, որն իր մեջ փոքր ու միջին փոփոխություններ է պարունակում:

Նախարարի խոսքով՝ փաստաթուղթն ամիսներ շարունակ տարբեր ձևաչափերով քննարկվել է փոքր ու միջին և խոշոր բիզնեսի ներկայացուցիչների հետ:

Քննարկումների ժամանակ տեղի են ունեցել փոփոխություններ:

Նրա խոսքով՝ փաստաթղթի վերջնական տեսքը որոշակի փոփոխությունների է ենթարկվել և ընդունվել է որպես օրենք:

Էկոնոմիկայի նախարարը հիշեցրերց, որ ՀՀ բյուջեն մեր բոլորի բյուջեն է և այն սոցիալական ուղղվածություն ունի:

«Իդեալական փաստաթուղթ չենք կարող ստանալ, սակայն փորձել ենք բալանսը պահել: Կան խստացումներ ու թեթևացումներ»,-ասաց Տիգրան Դավթյանը:

Փոփոխություններ հարկային փաթեթում, ըստ նախարարի, չեն սպասվում, սակայն դեմ չեն քննարկումներին:

Հարկային նոր փոփոխությունները դժգոհություններ են առաջացրել. ՏՏ, ստոմատոլոգիայի և անշարժ գույքի ոլորտների ներկայացուցիչները դժգոհություններ ունեն ոչ «իդեալանակ փաստաթղթից»:

 

Տիգրան Դավթյան. Իդեալական փաստաթուղթ չենք կարող ստանալ