Վ.Սեդրակյան. Ինձ ընտրած 81 տոկոս քաղաքացիներին պետք է պարանոիկնե՞ր անվանել
24/01/2013 13:59

Վ.Սեդրակյան. Ինձ ընտրած 81 տոկոս քաղաքացիներին պետք է պարանոիկնե՞ր անվանել

Նախագահի թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանը շարունակելու է ցերեկները հարցազրույցներ տալ, իսկ երեկոյան բազկաթոռի մեջ նստած դիտել մյուս թեկնածուների մարզային վազվզոցը: Այս մասին նա հայատարարեց այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:

Սեդրակյանը նաև անդրադարձավ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի հարցումներին:

«Տարիքով մարդ է, չէմ ցանկանում վիրավորել: Բայց նրա վերջին հարցումներով առաջինը Սերժ Սարգսյանն է, երկորդը` Րաֆֆի Հովհաննիսյանը, այնուհետև Հրանտ Բագրատյանը և Պարույր Հայրիկյանը: Մյուս թեկնածուներին Ադիբեկյանը պարանոիկներ անվանեց»,- լրագրողներին ասաց Սեդրակյանն ու ավելացրեց, որ այդ դեպքում ընտրություններից հետո մեր քաղաքացիների 81 տոկոսին էլ պետք է պարանոիկներ անվանել.

«Քանի որ 81 տոկոսն անկասկած ինձ են ընտրելու»,- ասաց Վարդան Սեդրակյանը:

Վ.Սեդրակյան. Ինձ ընտրած 81 տոկոս քաղաքացիներին պետք է պարանոիկնե՞ր անվանել