Հունվարի 24-28-ն օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
24/01/2013 10:45

Հունվարի 24-28-ն օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Հունվարի 24-28-ը հանրապետության արևմտյան շրջաններում սպասվում են թույլ տեղումներ:

Այս մասին տեղեկանում ենք Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից: Առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում ` 15-20 մ/վրկ արագությամբ:

Առավոտյան ժամերին Արարատյան դաշտում կլինի մառախուղ ու ցած տեսանելիություն: Ճանապարհներին մերկասառույց է, իսկ առանձին հատվածներում` բուք:

Նշվում է, որ այս 4 օրերի ընթացքում օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

 

Հունվարի 24-28-ն օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի