.jpg)
ՀԲ-ն Թունիսի տնտեսությունը վերականգնելու համար կհատկացնի կես միլիոն դոլար
Թունիսի ներդրումների և միջազգային համագործակցության հարցերով նախարար Ռիադ Բետայբը հայտարարել է, որ Համաշխարհային բանկը հաստատել է Թունիսին 500 մլն դոլար վարկ հատկացնելու որոշումը, որն ուղղված է լինելու արաբական գարնան հետաևքնով երկրի տնտեսական կորուստները վերականգնելուն: Այս մասին հայտնում է The Daily Star-ը:
Համաշխարհային բանկը նույնքան գումար հատկացրել էր նաև 2012 թվականի նոյեմբերին՝ տնտեսության ֆինանսական, բիզնեսի և սոցիալական ծառայությունների սեկտորները բարելավելու համար:
Նշենք, որ Թունիսն արաբական առաջին երկիրն էր, որտեղ 2011-ի սկզբին հաղթանակ էր տոնել ազգային հեղափոխությունը, որի հետևանքով գահընկեց արվեց Բեն Ալին: Թունիսի իսլամիստական նոր կառավարությունն այժմ փորձում է վերականգել կամ աշխուժացնել տնտեսությունը, որը տուժել է Եվրոպայի հետ առևտրային կապերի նվազման ու աշխարհիկների ու սալաֆիների միջև վեճերի պատճառով: