Ջոկովիչ. «Անհավանական խաղ ցուցադրեցի»
24/01/2013 19:42

Ջոկովիչ. «Անհավանական խաղ ցուցադրեցի»

Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակչում Դավիդ Ֆերերային պարտության մատնած Նովակ Ջոկովիչը խոսել է իր հաջողության մասին: Տեղեկացնում է մրցաշարի պաշտոնական կայքը:

«Այսօր անհավանական խաղ ցուցադրեցի: Հանդես եկա հրաշալի թենիսիստի` Ֆերերի դեմ, ով լավագույնների քառյակում է: Այսպիսի հաջողությունից հետո, իհարկե, ավելի ինքնավստահ ես դառնում: Մինչ եզրափակիչ խաղը բավական ժամանակ կա և կհասցնեմ լավ պատրաստվել:

Անցյալ տարի այս առումով ավելի դժվար էր, քանի որ կիսաեզրափակչից հետո գրեթե միայն մեկ օր ունեցա հանգստի համար: Այս անգամ նոր ուժերով կորտ դուրս կգամ»,- նշել է Ջոկովիչը: 

Ջոկովիչ. «Անհավանական խաղ ցուցադրեցի»