Ամանոն՝ Պերեսին. Իրանի հետ ունեցած խնդիրների լուծումը բանակցություններն են
25/01/2013 20:03

Ամանոն՝ Պերեսին. Իրանի հետ ունեցած խնդիրների լուծումը բանակցություններն են

Իրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության միջև առկա տարաձայնությունները պետք է լուծվեն բանակցությունների միջոցով:

Այս մասին, Իրանի պաշտոնական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ Շվեյցարիայում անցկացվող համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր քարտուղար Յուկիա Ամանոն:

Համաձայն ԱԷՄԳ-ի տարածած հաղորդագրության՝ Յուկիա Ամանոն նաև հավելել է, որ անհրաժեշտ է «Մերձավոր Արևելքը՝ միջուկային և զանգվածային ոչնչացման զենքից զերծ» խորագիրը կրող միջազգային կոնֆերանս կազմակերպել:

Հիշեցնենք, որ օրերս Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունում Իրանի մշտական ներկայացուցիչ Ալի Ասղար Սոլթանիեն հայտարարել էր, որ Իրանը նույնիսկ մի պահ չի դադարեցնի ուրանի հարստացման աշխատանքները:

Իսկ մինչ այդ, Իրանի ԱԳՆ մամլո խոսնակ Ռամին Մեհմանփարաստը, անդրադառնալով միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակին և այդ առնչությամբ Արևմուտքի հայտանած մտահոգություններին, մասնավորապես նշել է. «Արևմուտքը պետք է  ուշադրություն դարձնի այն հանգամանքի վրա, որ Իրանը բազմիցս հայտարարել է, որ դեմ է զանգավածային ոչնչացման ցանկածած դրսևորմանը: Իրանը Մերձավոր Արևելքում առաջին երկիրն է, որ առաջարկել է զերծ մնալ միջուկային զենքից»:

Նախորդող տեղեկատվություն՝ Իրանի և «5+1 խմբի» հանդիպումը Ստամբուլի փոխարեն հավանաբար կկայանա Կահիրեում

Իրանը փորձում է Ալի Խամենեի ֆեթվան ներկայացնել որպես միջազգային փաստաթուղթ

Ամանոն՝ Պերեսին. Իրանի հետ ունեցած խնդիրների լուծումը բանակցություններն են