ՀՀՇ-ն համամիտ է ՀԱԿ-ի հետ. Չի սատարում որևէ թեկնածուի
25/01/2013 20:25

ՀՀՇ-ն համամիտ է ՀԱԿ-ի հետ. Չի սատարում որևէ թեկնածուի

Այսօր տեղի է ունեցել Հայոց Համազգային Շարժում կուսակցության նորընտիր վարչության և հանրապետական խորհրդի ընդլայնված նիստ: Այս մասին  հայտնում են ՀՀՇ լրատվական ծառայությունից:

ՀՀՇ հանրապետական խորհուրդը, ՀՀՇ Կանոնադրության համաձայն, միաձայն քվեարկության հաստատել է ՀՀՇ վարչության նախագահին, փոխնախագահին ու գործադիր քարտուղարին:

ՀՀՇ վարչությունը հաստատել է ՀՀՇ Վանաձորի, Արմավիրի, Էջմիածնի, Աբովյանի, Չարենցավանի, Շենգավիթի, Էրեբունում Բերդի, Մարալիկի, Հրազդանի և Աշտարակի տարածքային խորհուրդների նախագահաներին, ամփոփել ընտրական հանձնաժողովներում կուսակցության անդամների ներգրաման հարցը:

ՀՀՇ նորընտիր վարչությունը, քննարկելով նախագահական ընտրություններում ՀՀՇ կուսակցության մասնակցության հարցը, լիովին հավանություն է տվել Հայ Ազգային Կոնգրեսի քաղխորհրդի` 2012թ. դեկտեմբերի 27-ին ընդունած որոշմանը` 2013թ. նախագահական ընտրություններում թեկնածուներից որևէ մեկին չսատարելու մասին: 

ՀՀՇ-ն համամիտ է ՀԱԿ-ի հետ. Չի սատարում որևէ թեկնածուի