.jpg)
««Մովսեսը»` Սերժ Սարգսյանը, իր ժողովրդին հասցնելու է դեպի ապահով Հայաստան»
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, անդրադառնալով համացանցում հայտնված տեսահոլովակին, որտեղ հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի մուտքը սրահ համեմատում է Կարմիր ծովով Մովսեսի գալտով, իր ֆեյսբուքյան ջում գրել է.
«Մեր վայ-ընդդիմախոսների ստեղծագործական փայլատուկումները այլևս սահմանափակվում են հասարակության մեջ դեռևս առկա և ամբողջապես չլուծված խնդիրների մասին սիրողական տեսաշարի պատրաստումով:
Նման տեսախեղաթյուրանք կարելի է ստանալ ամեն երկրում: Ամեն երկրում էլ կլինեն մարդիկ, ում կենցաղային, սոցիալական և այլ խնդիրները տեսաշարով կարելի կլիներ հակադրել Օբամայի, Օլանդի կամ Մերկելի նախընտրական հոլովակներին:
Ինչ վերաբերում է Նազենիի, Մովսեսի և Կարմիր ծովի շուրջ ծավալված խոսակցություններին, ապա ասեմ հետևյալը:
Մեր ընդդիմախոսների շարքերում, իհարկե, կան նաև ինտելեկտուալ և բարոյական մարդիկ, որոնք չեն անցնում պարկեշտության, բարեկրթության և բարոյականության սահմանները:
Իսկ մնացածի ցածրակարգ թույնը բլոգոլորտ է ներզատվում այլևս անկախ առիթից, միևնույն բառապաշարով, միատեսակ մաղձաբարբաջ և լեղալեզու տեսականիով:
Ի հեճուկս նրանց, տեսահոլովակի «Մովսեսը»` Սերժ Սարգսյանը, վստահաբար հասցնելու է իր` ավետյաց հողում ապրող ժողովրդին դեպի ապահով Հայաստան:
Ու մեզ հետ են լինելու անգամ նրանք, ով մեզ չի հավատում այսօր, բայց վայելելու է մեր համատեղ աշխատանքի պտուղները վաղը:
Հ.Գ. Նազենի ջան. նախանձն ու խանդը երկորյակներ են, որ ծնվում են հաջողակ մարդկանց զուգահեռ և ուղեկցում նրանց ողջ կյանքի ընթացքում: Ես ու դու դա լավ գիտենք»: