.jpg)
27-ամյա տղամարդը ատամներով սպանել է ջայլամին (Տեսանյութ)
Չինաստանի Գուանդուն համայնքում տղամարդը կենդանաբանական այգում մտել է ջայլամի վանդակ, և ատամներով կծելով սպանել կենդանուն, որից հետո փորձել է կտրել իր երակները: Այս մասին գրում է newsru.com-ը:
27-ամյա Լի Վոնգը ձերբակալվել է ջայլամի վանդակում:
Նա ձևացրել է, թե ատրճանակ ունի, և ոստիկանները չեն մոտեցել նրան:
Ձերբակալման պահին նա գրեթե չի ընդդիմացել, իսկ առաջին հարցաքննության ժամանակ հայտնել է, որ ոչինչ չի հիշում:
Սա այս կենդանաբանական այգում նման առաջին դեպքը չէ: Անցյալ շաբաթ սատկել են այգու 10 կոկորդիլոսները. այցելուները նրանց պարզապես քարկոծել են:
Իսկ հունվար ամսվա սկզբին այցելուները համայնքի այլ կենդանաբանական այգում ձնագնդերով ծեծել են առյուծներին: