«Հովհաննիսյանի հայտարարությունները տարօրինակ են և իրականությունից կտրված»
25/01/2013 13:03

«Հովհաննիսյանի հայտարարությունները տարօրինակ են և իրականությունից կտրված»

«Ինչպես հայտնի «Միմինո» ֆիլմի հերոսն էր ասում՝ «Ты сначала подумай, потом говори!»: Aysor.am-ի հետ զրույցում այսպես մեկնաբանեց նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական տեսահոլովակում հնչած քննադատությունները ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

ՀՀԿ խոսնակը թեկնածուի հայտարարությունները որակեց որպես տարօրինակ և իրականությունից կտրված:

Անդրադառնալով մասնավորապես կրթական համակարգի «քայքայման» մասին հնչած տեսակետին, Շարմազանովը նշեց. «Րաֆֆի Հովհաննիսյանին կհիշեցնեմ, որ նրա գլխավորած «Ժառանգություն» կուսակցությունը, վերջին տարիներին, գրեթե մշտապես ոչ միայն կողմ է քվեարկել կրթական բարեփոխումներին ուղղված օրինագծերին, այլ հրապարակայնորեն պաշտպանել կրթական ոլորտում իրականացվող բարեփոխումները»,- ասաց ՀՀԿ մամլո խոսնակը և ավելացրեց. «Րաֆֆի Հովհանիսյանի հետ մի հարցում համաձայն եմ, իսկապես որ այս տարիների ընթացքում քայքայումներ եղան. ափսոսանքով պետք է նշեմ, որ քայքայվեց «Ժառանգություն» խմբակցությունը»:

Հիշեցնենք, որ Րաֆֆի Հովհանիսյանը տեսահոլովակում հայտարարում է, որ այս տարիների ընթացքում քայքայվել է կրթությունը, առողջապահություն և այլն:
 

«Հովհաննիսյանի հայտարարությունները տարօրինակ են և իրականությունից կտրված»