Կահիրեում ընդհարում է տեղի ունեցել ոստիկանության և ցուցարարների միջև
25/01/2013 21:03

Կահիրեում ընդհարում է տեղի ունեցել ոստիկանության և ցուցարարների միջև

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ընդհարում է տեղի ունեցել ոստիկանության և Թահրիր հրապարակում հավաքված ցուցարարների միջև, ովքեր տոնում են նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի իշխանության տապալման երկրորդ տարին: Այս մասին հայտնում է BBC-ն:

Մուհամեդ Մուրսիի հակառակորդները, ովքեր իսլամիստ նախագահին մեղադրում են հեղափոխության սկզբունքները դավաճանելու մեջ, նախատեսում են հանրահավաք կազմակերպել, սակայն Մուրսին կոչ է արել «խաղաղ» նշել տոնը, քանի որ հինգշաբթի երեկոյան կրկին ընդհարում էր տեղի ունեցել ոստիկանների և ցուցարարների միջև, ովքեր փորձել էին վերացնել դեպի Թահրիր հրապարակ տանող ճանապարհի արգելքները:

«Մուսուլման եղբայրները» դեռ պաշտոնապես հանդես չեն եկել հանրահավաք սկսելու հայտարարությամբ: Նրանք մտադիր են հեղափոխության տարելիցը նշել բարեգործական և հասարակական գործունեությամբ: 

Կահիրեում ընդհարում է տեղի ունեցել ոստիկանության և ցուցարարների միջև