Կայացավ «Եղեռն Եղեռնից հետո» ֆիլմի պրեմիերան (Տեսանյութ)
25/01/2013 15:17

Կայացավ «Եղեռն Եղեռնից հետո» ֆիլմի պրեմիերան (Տեսանյութ)

Հունվարի 24-ին տեղի ունեցավ Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի կողմից նկարահանված «Եղեռն Եղեռնից հետո» վավերագրական ֆիլմի պրեմիերան:

Ֆիլմը ներկայացնում է 1915 թվականից ի վեր Արևմտյան Հայաստանի տարածքում հայկական պատմական հուշարձանների նկատմամբ թուրքական իշխանությունների իրագործած բնաջնջման քաղաքականությունը, որի արդյունքում երկրի երեսից անհետացվել է համաշխարհային քաղաքակրթության մաս կազմող ուրույն մշակույթ: Այս հանցագործ քաղաքականությամբ Թուրքիան փորձել է ձերբազատվել պատմական իրականությունը մատնող նյութական մշակույթի հայկական բազմահազար հուշարձաններից:

Ֆիլմում ցուցադրված են բացառիկ կադրեր. հուշարձանների այսօրվա վիճակը համադրված է մի քանի տասնամյակ առաջվա հետ:
 

Կայացավ «Եղեռն Եղեռնից հետո» ֆիլմի պրեմիերան (Տեսանյութ)