.jpg)
«Ժառանգությունն» ահազանգում է. Խոչընդոտում են բուկլետներ բաժանել
«Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Ս. Բարխուդարյանից ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնում 2013թ. հունվարի 24-ին ահազանգ է ստացվել, որ Րաֆֆու 33 շենքի մոտ խոչընդոտում և չեն թողնում նախընտրական բուկլետներ բաժանել: Այս մասին հայտնում են Դատախազության լրատվական ծառայությունից:
ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնում նախապատրաստվող նյութերի ընթացքում ոստիկանության նշված բաժին է հրավիրվել Ս. Բարխուդարյանը, ով հրաժարվել է ներկայանալ` պատճառաբանելով, որ զբաղված է:
Միջոցներ են ձեռնարկվում` դեպքի իրական հանգամանքերը պարզելու ուղղությամբ: