Շմոլ գազից անչափահաս երեխաներ են թունավորվել
25/01/2013 10:37

Շմոլ գազից անչափահաս երեխաներ են թունավորվել

Հունվարի 24-ին, ժամը 21.37-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 20.15-ի սահմաններում շմոլ գազից թունավորումով Գյումրի քաղաքի ԲԿ և «Ավստրիական մանկական» ԲԿ են հոսպիտալացվել Մարալիկ քաղաքի Շիրակացի փողոցի թիվ 50 տան բնակիչներ` 1959 թ. ծնված Սուսաննա Համբարյանը, 2003 թ. ծնված Ս. Հ.-ն և 2010 թ. ծնված Ս. Հ.-ն:

ԱԻՆ լրատվական բաժնից տեղեկանում ենք, որ բժիշկները երեխաների առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Ս. Համբարյանինը` միջին ծանրության: 

Շմոլ գազից անչափահաս երեխաներ են թունավորվել