.jpg)
25/01/2013 20:24
«Յուվենթուսը» գրեթե պայմանավորվել է Անելկայի հետ
Չինական «Շանհայ Շենհուայի» հարձակվող Նիկոլյա Անելկան առաջիկա մի քանի ժամվա ընթացքում կարող է տեղափոխվել Թուրինի «Յուվենթուս»: Այս մասին հայտնում է «L’Equipe»-ը: Ամենայն հավանականությամբ, հարձակվողը պայմանագիր կստորագրի մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը ժամկետով:
Անելկայի համար, իհարկե, առավելություն է, որ նա չի մասնակցել եվրագավաթների մրցաշարերին և «Յուվենթուսին» կարող է օգնել Չեմպիոնների լիգայում: