Յուրա Մովսիսյանն այսօր մարզվել է անհատական ծրագրով
25/01/2013 20:13

Յուրա Մովսիսյանն այսօր մարզվել է անհատական ծրագրով

Մոսկվայի «Սպարտակի» գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը championat.com-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Յուրա Մովսիսյանն այսօր մարզվել է անհատական ծրագրով, սակայն մեկ շաբաթվա ընթացքում կկարողանա տեղափոխվել ընդհանուր խումբ:

«Այսօր մենք մի քիչ աշխատեցինք գնդակով, ուստի թիմի նորեկների` Մովսիսյանի, ինչպես նաև Ուորիսի մասին ինչ-որ նոր բան ասել չեմ կարող: Այսօր մի շարք ֆուտբոլիստներ մարզվեցին անհատական ծրագրով: Խոսքը Ժանոյի, Մովսիսյանի ու Պարշիվլյուկի մասին է: Բայց նրանք աստիճանաբար մոտենում են ընդհանուր խմբին: Հավանաբար, մեկ շաբաթվա ընթացքում Ժանոն ու Մովսիսյանը կհայտնվեն ընդհանուր խմբում և կսկսեն լիարժեք մարզվել»,- նշել է Կարպինը:
 

Յուրա Մովսիսյանն այսօր մարզվել է անհատական ծրագրով