Փարիզում կայացել է «Հայաստանի պատմություն» գրքի շնորհանդեսը
25/01/2013 20:00

Փարիզում կայացել է «Հայաստանի պատմություն» գրքի շնորհանդեսը

Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանի բարձր հովանավորությամբ կայացել է ֆրանսիացի ականավոր հայագետներ Աննի և ան-Պիեռ Մաեի հեղինակած «Հայաստանի պատմությունը ակունքներից մինչ մեր օրեր» գրքի շնորհանդեսը, որը նախաձեռնել էր Ֆրանսիայի հայերի մշակութային միության և Ֆրանսիայի հայ երիտասարդության (UCFAF-JAF) մշակույթի կենտրոնը։ Այս մասին հայտնում են ԱԳՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հանդես գալով ողջույնի խոսքով` դեսպան Չիտեչյանը մասնավորապես բարձր է գնահատել ֆրանսիացի հեղինակների կողմից նման համարձակ և միաժամանակ բարդ մտահղացման իրականացումը` ցանկանալով հաջողություն նոր նախաձեռնություններում:

Միջոցառմանը ներկա էին Ֆրանսիայի հայագիտական շրջանակների, ինչպես նաև համայնքային, լրագրողական, մշակութային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
 

Փարիզում կայացել է «Հայաստանի պատմություն» գրքի շնորհանդեսը