.jpg)
Սերժ Սարգսյանն առաջինն է, հաջորդում է Րաֆֆի Հովհաննիսյանը
Ունենալով բարձր ցուցանիշ՝ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին, կարծես թե, օգնեց նաև քաղաքական հակառակորդների չառաջադրվելը, և նա պաշտոնական քարոզարշավը սկսում է 68,6% վավեր քվեներով: Մեկ այլ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն էլ դարձել է հիմնական մրցակից` բազմապատկելով իր համակիրների թիվը՝ համեմատած 2012-ի մայիսի խորհրդարանական ընտրությունների հետ: Եթե նախագահական ընտրությունները կայանային անցած շաբաթ, Ր. Հովհաննիսյանը կհավաքեր 20,8% վավեր քվե:
Սերժ Սարգսյանը ընկալվում, ըստ հարցումների, մի անձ է, ով կարող է լուծել արտաքին քաղաքական խնդիրները, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը` որպես այլընտրանք, Հրանտ Բագրատյանը նախընտրելի թեկնածու է, քանի որ մյուս կուսակցությունները որոշել են չմասնակցել:
Ինչ վերաբերում է նախագայի մյուս թեկնածուներին, ապա Պարույր Հայրիկյանը և Հրանտ Բագրատյանը ստացել են յուրաքանչյուրը մոտ 5% վավեր քվե: Մյուս չորս թեկնածուները մեծամասամբ անծանոթ են հարցվածներին և բոլորը միասին ստացել են վավեր քվեների 1,5%-ից պակաս:
Սա են վկայում «Պատկերը Հայաստանում նախագահական ընտրություններից առաջ» հարցման արդյունքները: Հարցումն իրականացրել է TNS opinion-ը տեղի գործընկեր «Այ Փի Էս Սի» Քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտի հետ միասին:
Նշենք, որ հարցումը պատվիրվել է Հայաստանի Եվրոպացի Բարեկամներ (ՀԵԲ) կազմակերպության (www.EuFoA.org) կողմից՝ ընտրություններին ընդառաջ փաստերի վրա հիմնված քննարկումներ խրախուսելու համար:
«Հարցումն իրականացվել է ամենաբարձր չափանիշներով, ամենաբարձր որակով և տվյալներն իրապես շատ վստահելի են: Կարծում եմ՝ առավել զարմացնող արդյունքն այն է, որ հարցվածների 69%-ը արդեն հաստատ որոշել է մասնակցել ընտրություններին: Սա ոգևորող անակնկալ էր այն դեպքում, երբ խորհրդարանական վեց ուժերից երեքը չառաջադրեցին կամ չաջակցեցին որևէ թեկնածուի»,- ասաց TNS opinion Բրյուսելի մեթոդների և վիճակագրության տնօրեն դոկտոր Սթիվ Շվարցերը:
Նա նշեց, որ ուսումնասիրությունը ցույց տվեց, որ նշված ուժերի աջակիցներից գրեթե կեսը համարում են, որ դա սխալ որոշում էր, բայց ակնհայտորեն նրանց մեծ մասը, այդուամենայնիվ, լուրջ են վերաբերվում ընտրություններին և պատրաստվում են քվեարկել:
Նշենք, որ հարցման դաշտային աշխատանքներն իրականացվել են հունվարի 15-20-ն ընկած ժամանակահատվածում: Հարցմանը մասնակցել է 1607 մարդ, այն անցկացվել է Հայաստանի բոլոր մարզերում: