Հանրապետության որոշ շրջաններում ձյուն է, ավտոճանապարհները` բաց
25/01/2013 20:50

Հանրապետության որոշ շրջաններում ձյուն է, ավտոճանապարհները` բաց

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը հայտնում է, որ  ժամը 17.15-ի դրությամբ, հանրապետության որոշ շրջաններում՝ Ախուրյանում, Արթիկում, Թալինում, Տաշիրում, Սպիտակում և Ապարանում տեղում է ձյուն:

Միջպետական, հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով: 

Հանրապետության որոշ շրջաններում ձյուն է, ավտոճանապարհները` բաց