.jpg)
«Նյուքասլի» հարձակվողը ձերբակալվել է բռնաբարության համար
«Նյուքասլի» 21-ամյա հարձակվող Նայլ Ռեյնջերը ձերբակալված է: Այս մասին հայտնում է բրիտանական մամուլը: Ֆուտբոլիստը մեղադրվում է մի աղջկա բռնաբարելու մեջ, ում անունն ու տարիքը, սակայն, չեն հրապարակվում: Նորտումբրիի ոստիկանական բաժանմունքի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ նշված է, որ աղջիկն իրենց դիմել է հինգշաբթի օրը` հայտարարելով, որ իրեն բռնաբարել են Նյուքասլից ոչ հեռու գտնվող «Jesmond» հյուրանոցում:
«Նյուքասլի» մամուլի ծառայությունը հրաժարվել է մեկնաբանել ֆուտբոլիստի կալանավորման փաստը: