Նախագահի թեկնածու Ս. Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելության ղեկավարին
25/01/2013 20:09

Նախագահի թեկնածու Ս. Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելության ղեկավարին

Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Հայդի Տալյավինիի հետ: Այս մասին տեղեկանում ենք նախագահի թեկնածուի նախընտրական կայքից:

Սերժ Սարգսյանը կարևորել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելությունը՝ որպես առաջին հերթին մասնագիտական գործունեություն, որի նպատակը փաստերի հիման վրա ընտրական գործընթացների մասին մասնագիտական եզրակացություն անելն է և առաքելությանը մաղթել է հաջողություններ:

Հանդիպմանը քննարկվել են ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական քարոզարշվին վերաբերող հարցեր:  

Նախագահի թեկնածու Ս. Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելության ղեկավարին