Րաֆֆի Հովհաննիսյան. Ես քարոզչությունը տանում եմ այնպես, ինչպես ապրում եմ
25/01/2013 14:38

Րաֆֆի Հովհաննիսյան. Ես քարոզչությունը տանում եմ այնպես, ինչպես ապրում եմ

Ես քարոզչությունը տանում եմ այնպես, ինչպես ապրում եմ` սա է իմ կյանքը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ իր ոչ ավանդական քարոզարշավի մասին ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը.

«Եթե այս օրերին նստում եմ երթուղային, ուրեմն իմացած եղեք` դա արել եմ միշտ: Եթե մոտենում եմ մարդկանց` դա էլ եմ միշտ անում: Սա իմ մշտական վիճակն է»,- ասաց Հովհաննիսյանը:

Aysor.am- ի հարցին, թե քաղացիների հետ այսքան սերտ շփումից հետո, պատրա՞ստ է արդյոք թեկնածուն Հանրային հեռուստատեսությունում իրեն հատկացված անվճար եթերաժամը տրամադրել քաղաքացիներին, ինչպես ժամեր առաջ կոչ է արել Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը, Հովհաննիսյանը պատասխանեց.

«Նախաձեռնության անդամները կարող են ազատ զգալ և ինձ հետ էլ հանդիպել: Ամեն դեպքում ես նախընտրում եմ անձնական շփումն ու քննարկումը: Լավ գիտեք, որ Սերժ Թանկյանն ինձ զորակցում է առաջին հերթին բնապահպանական տեսակետներիս համար»,- ասաց թեկնածուն և հիշեցրեց, որ ինքն ու իր համակիրները` ժառանգականները, միշտ առանց կուսակցականացնելու մասնակցել են բոլոր քաղաքացիական ակցիաներին:

«Այսպիսով, իհարկե, պատրաստ եմ քաղաքացիների հետ կիսել այդ թանկ ու կարճատև եթերային հնարավորությունը: Կկիսեմ նրանց հետ, ովքեր պարաստ են հասկանալու, որ սա ընդհանուր օրակարգ է»,- ասաց Հովհաննիսյանը:
 

Րաֆֆի Հովհաննիսյան. Ես քարոզչությունը տանում եմ այնպես, ինչպես ապրում եմ