«Ռեալը» պատրաստ է դարպասը վստահել Ժուլիո Սեզարին
25/01/2013 20:38

«Ռեալը» պատրաստ է դարպասը վստահել Ժուլիո Սեզարին

Ինչպես տեղեկացնում է «Daily Mirror»-ը, Իկեր Կասիլյասի բացակայության պայմաններում, ով վնասել է ձեռքը և, ամենայն հավանականությամբ, կվիրահատվի, Մադրիդի «Ռեալի» դարպասի պաշտպանությունը կարող է վստահվել մեծ պահանջարկ ունեցող Ժուլիո Սեզարին, ով ներկայումս հանդես է գալիս «Քուինզ Պարկ Ռեյնջերսում»:

Այն փաստը, որ «Արքայական ակումբը» ներկա պահին դարպասապահի խնդիր ունի, անժխտելի է, իսկ 6-8 շաբաթ սպասելը` անհնարին: Ժուլիո Սեզարը հենց այս ժամանակահատվածում «Ռեալի» դարպասում տեղ զբաղեցնելու իրական թեկնածուներից է, ով փորձի պակաս, անկասկած, չունի:

«Ռեալը» պատրաստ է դարպասը վստահել Ժուլիո Սեզարին