.jpg)
25/01/2013 18:50
Կազմվել է Սամաթիայում հայ կանանց վրա հարձակվողի ֆոտոռոբոտը
Թուրքական ոստիկանությունը կապ է տեսնում Շիշլիում նախորդ տարվա ավարտին մի կնոջ սպանության և Սամաթիայում տարեց հայ կանանց սպանությունների միջև: Այս մասին գրում է «Ակոսը»:
Ոստիկանությունում կարողացել են ստանալ մարդասպանի ֆոտոռոբոտը: Ըստ դրա՝ նա 30-35 տարեկան է:
Նշենք, որ Սամաթիայում տարեց հայ կանանց դեմ արդեն 4 հարձակում է իրականացվել: