Ս. Սարգսյան. Ճգնաժամերը մի քանիսն էին, որ կբավականացնեին մի քանի նախագահի
25/01/2013 19:54

Ս. Սարգսյան. Ճգնաժամերը մի քանիսն էին, որ կբավականացնեին մի քանի նախագահի

ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը Դավթաշեն վարչական շրջանում այսօր հանդիպեց ընտրողների հետ:
Դիմելով դավթաշենցիներին` նախագահի թեկնածուն խնդրեց, որ նախագահական ընտրություններում նրանք իրենց քվեն տան իրեն:

«Մենք 5 տարի առաջ պայմանագիր ենք կնքել ձեզ հետ, քանի որ քվեարկությունը պայմանագրի պես մի բան է: Մենք հաղթահարեցինք բարդ մարտահրավերներ, մենք հաղթահարեցինք մեր երկրում առկա քաղաքական և տնտեսական ճգնաժամը»,- ասաց նա` հավելելով, որ առաջիկա 5 տարիների համար ևս յուրօրինակ պայմանագիր է կնքվելու:

Քանակական առումով այդ ճգնաժամերը, նախագահի թեկնածուի խոսքով, շատ զգացվեցին և դրանք կբավականացնեին մի քանի նախագահների, սակայն «Ես չեմ տրտնջում: Մենք բոլորս հայ ենք, մենք ընկճվելու իրավունք չունենք»:

Նախագահի թեկնածուն ասաց, որ իրենք խրախուսելու են յուրանաքրյուր անհատի նախաձեռնողականությունը և հաջողությունների հասնելու ձգտումը. «Մենք պետք է աջակցենք նրանց, ովքեր զգում են այդ աջակցության կարիքը»:
 

Ս. Սարգսյան. Ճգնաժամերը մի քանիսն էին, որ կբավականացնեին մի քանի նախագահի