Սերժ Սարգսյան. Մենք միասնական ենք Արցախյան խնդիրը կարգավորելու համար
25/01/2013 20:18

Սերժ Սարգսյան. Մենք միասնական ենք Արցախյան խնդիրը կարգավորելու համար

«1915-ին տեղի է ունեցել մի ոճրագործություն, որը պետք է ճանաչվի, դատապարտվի, իսկ դրա հետևանքները՝  վերացվեն: Աստված տա, որ դա տեղի ունենա մինչև Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը»,- դավթաշենցի ընտրողների հետ հանդիպմանը, ի պատասխան դահլիճից հնչած հարցի, այս մասին ասաց ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը:

Նա նշեց, որ Ցեղասպանության ճանաչումը սոսկ բարոյական խնդիր չէ. «Ցեղասպանության ճանաչումից է կախված մեր ազգային անվտանգությունը: Եթե Թուրքիան ճանաչած լիներ Ցեղասպանությունը, ապա չէր շրջափակի Հայաստանի Հանրապետությունը»:

Նախագահի թեկնածուն հայտնեց, որ մշակվել է միջոցառումների մեծ ծրագիր` Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ, տրվել են հատուկ հանձնարարականներ` աշխարհի բոլոր երկրներում գտնվող հայ  դիվանագետներին:

Արցախյան խնդրի կարգավորմանը վերաբերող հարցին ի պատասխան՝ նախագահի թեկնածուն ասաց, որ Արցախի ճակատագիրը պետք է որոշի հենց Արցախի ժողովուրդը:

«Մենք երբեք չենք սկսի ռազմական գործողություններ. մենք չէ, որ 1990-ական թթ.-ին սկսեցինք պատերազմը: Ստալինը որոշել էր, որ Ղարաբաղը պետք լինի Ադրբեջանի կազմում, սակայն ղարաբաղցիներն այդ մտքին չեն համաձայնել և երբեք չեն համաձայնի»,- եզրափակեց խոսքը նախագահի թեկնածու Ս. Սարգսյանը:
 

Սերժ Սարգսյան. Մենք միասնական ենք Արցախյան խնդիրը կարգավորելու համար