Այսօր շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ
25/01/2013 10:00

Այսօր շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ

Հանրապետության ողջ տարածքում կեսօրին մոտ կդիտվի ամպամածության ավելացում, օրվա 2-րդ կեսին շրջանների մեծ մասում, հատկապես` արևմտյան և կենտրոնական շրջաններում պարբերաբար սպասվում են տեղումներ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: 

Առանձին վայրերում հնարավոր է քամի 18-20մ/վրկ ուժգնությամբ, մառախուղ և սաստիկ ցածր տեսանելիություն, ճանապարհներին հավանական է մերկասառույցը, հնարավոր է նաև դժվարանցանելիություն: Տեղեկացնում ենք, որ կիրակի օրը հանրապետությունում հնարավոր են զգալի առատ տեղումներ:

Meteo-tv-ի հաղորդմամբ, Երևանում հունվարի 25-ին առավոտյան կդիտվի առանց տեղումների եղանակ: Օրվա 2-րդ կեսին ու երեկոյան հնարավոր են տեղումներ: Հավանական է մառախուղը, տեղ-տեղ հնարավոր է մերկասառույց:

Գիշերը  սպասվում է -2-4, ցերեկը +4+6, երեկոյան 0+2 աստիճան: 

Այսօր շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ