ԱՄԷ-ում 94 դավադիր դատարանի առջև կկանգնի
28/01/2013 16:55

ԱՄԷ-ում 94 դավադիր դատարանի առջև կկանգնի

Արաբական Միացյալ Էմիրություններում դատարանի առաջ է կանգնելու 94 մարդ, ովքեր կասկածվում են պետական հեղաշրջում կազմակերպելու մեջ: ԱՄԷ-ի գլխավոր դատախազ Սալեմ Սաիդ Կուբաիշը հայտարարել է, որ դավադիրները իրենց պլանները մշակել էին գաղտնի հավաքների ժամանակ և սոցիալական ցանցերի օգնությամբ փորձել են իշխանությունների դեմ մոբիլիզացնել հանրային կարծիքը: Այս մասին հայտնում է Reutres գործակալությունը:

Ըստ Սալեմ Սաիդ Կուբաիշի՝ դեռևս 2012 թվականին ձերբակավել էր 60 մարդ, որոնց մեծամասնությունը իսլամական «Ալ-Իսլահ» խմբավորման ադամներ էին և համագործակցում էին ԱՄԷ-ում արգելված «Մուսուլման եղբայրներ» խմբավորման հետ:
«Նրանք կապ են ունեցել «Մուսուլման եղբայրների» և նմանատիպ այլ կազմակերպությունների հետ, որոնցից խնդրել են ֆինանսական աջակցություն՝ իշխանությունը տապալելու համար»,- ասված է հայտարարարության մեջ:

«Ալ-Իսլահը» բազմիցս հայտարարել է,որ իր առաքելությունն էր անցկացնել քաղաքական խաղաղ բարեփոխումներ և ոչ մի կապ չունի «Մուսուլման եղբայրներ» խմբավորման հետ: Սակայն դատախազությունը պնդում է, որ խմբավորման անդամները օգտագործել են իրենց բարեգործական հիմնադրամները, որպեսզի ստեղծեն առևտրական ձեռնարկություններ և դրանց օգնությամբ քողարկեն իրենց պառակտիչ գործուներությունը: Բացի այդ, «Ալ-Իսլահի» կողմնակիցները իբր փորձել են ներթափանցել պետական հաստատություններ, այդ թվում դպրոցներ, համալսարաններ և նախարարություններ: 

ԱՄԷ-ում 94 դավադիր դատարանի առջև կկանգնի