.jpg)
28/01/2013 16:44
Ադրբեջանցի կապիտանը մահացել է
Ադրբեջանի զինված ուժերի Նախիջևանում տեղակայված կորպուսի զորամասերից մեկում արտակարգ պատահար է գրանցվել: Այս մասին հաղորդում է «ԱՊԱ» լրատվական գործակալությունը:
«ԱՊԱ»-ի փոխանցմամբ՝ ադրբեջանական բանակի կապիտան Ֆաիգ Սեիդովը կոտրել է սառցակալված լիճը, որպեսզի ձուկ որսա, արդյունքում ընկել է ջուրն ու խեղդվել:
Ադրբեջանի ՊՆ-ն փաստը հաստատել է: