.jpg)
ՏԸՀ անդամներն ընտրությունների անցկացման վերապատրաստման դասընթացներ կանցնեն
ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան, նախօրեին Հանրապետության նախագահի 2013թ. փետրվարի 18-ի ընտրությունների համար կազմավորված բոլոր տեղամասային ընտրական հանձնաժողովներում կայացել են առաջին նիստերը: Այս մասին հայտնում են ԿԸՀ մամուլի ծառայությունից:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հաստատած ժամանակացույցի համաձայն` այսօրվանից կմեկնարկեն ձևավորված տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների` ընտրությունների անցկացման վերապատրաստման դասընթացները: