.jpg)
Իրանը հերքում է «Ֆորդոի»միջուկային հաստատությունում պայթյունի մասին լուրերը
«Ես հերքում եմ «Ֆորդո»-ի միջուկային հաստատությունում տեղի ունեցած պայթյունի մասին տարածված տեղեկատվությունը»:
Այդ մասին իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԻԻՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ Սեյյեդ Մասուդ Ջազայերին:
Հիշեցնենք, որ օրերս արևմտյան լրատվամիջոցները, հղում անելով Իրանի հետախուզական ծառայության նախկին աշխատակիցներից մեկին, տեղեկացրել էին, թե «Ֆորդոի» միջուկային հաստատությունում ուրանի հարստացման ժամանակ պայթյուն է տեղի ունեցել, որի պատճառով հաստատության շուրջ 240 աշխատակից մնացել են ստորգետնյա աշխատավայրում:
Նշենք, որ Ֆորդոն մի գյուղաքաղաք է, որը գտնվում է Թեհրանի հարավում գտնվող Ղոմ նահանգում: