.jpg)
Իրանը կապիկ է ուղարկել տիեզերք
Իրանը տիեզերք կապիկ է ուղարկել: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ այս թռիչքը կիրականացվի փետրվարին: Իրանական տիեզերանավը ստացել է «Պիշգամ» անվանումը:
Նշենք, որ սա փորձնական թռիչք է: 2021թ.-ին Իրանը տիեզերագնաց կուղարկի տիեզերք:
Կապիկի օրինակով Իրանի բժիշկները կուսումնասիրեն օրգանիզմի աշխատանքի փոփոխությունները տիեզերական պայմաններում:
Իրանի իշխանությունները նշում են, որ երկրի տիեզերական ծրագիրը բացառապես խաղաղ բնույթ ունի: