.jpg)
Նոր կործանիչներ և հրթիռներ՝ Իրանի իսլամական հեղափոխության տարեդարձին
Իրանի իսլամական հեղափոխության տարեդարձին ռազմական նոր տեխնիկա կցուցադրվի:
Այս մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ նշել է ԻԻՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ Սեյյեդ Մասուդ Ջազայերին:
Իրանցի բարձրաստիճան զինվորականը նշել է, որ իսլամական հեղափոխության հաղթանակի տասնօրյակի շրջանակներում (հունվարի 31-ից փետրվարի 10) բացի տեղական արտադրության նոր կործանիչների և հրթիռների ցուցադրումից, կներկայացվեն նաև տանկեր և զրահապատ մեքենաներ: