Մալիի կառավարական ուժերը շարունակում են գործողությունները երկրի հյուսիում
28/01/2013 17:44

Մալիի կառավարական ուժերը շարունակում են գործողությունները երկրի հյուսիում

Կիրակի օրը ֆրանս-մալիական միացյալ ուժերը իսլամականներից ազատագրել են Մալիի հյուսիսում գտնվող Տիմբուկտու քաղաքը: Այս մասին հայտնում է «РИА Новости» գործակալությունը:
Քաղաքի մատույցներում կոալիցիոն ուժերը չեն հանդիպել իսլամականների դիմադրության:

Ուժային կառույցները ամեն ինչ անում են Տիմբուկտույում խաղաղ բնակչության մեջ թաքնված իսլամականներին հայտնաբերելու և համաշխարհային նշանակության մշակութային օբյեկտների ապահովությունն իրականացնելու համար:

Շաբաթ օրը Մալիի կառավարական ուժերը, ֆրանսիական և աֆրիկյան երկրների միասնական ուժերի աջակցությամբ իրենց վերահսկողության տակ են վերցրել երկրի հյուսիսում գտնվող Գաո քաղաքը, որն անցած տարվա հունիսից գտնվում էր իսլամականների ձեռքում: Ներկայումս ապստամբների վերահսկողության տակ է գտնվում Քիդալ քաղաքը` Մալիի հյուսիս-արևելքում:

Մալիում իրավիճակը վատթարացավ տարվա սկզբից, երբ իսլամական ծայրահեղական խմբավորումները սկսեցին շարժվել երկրի հարավ` հարձակվելով կառավարական ուժերի կայանատեղերի վրա:

Հունվարի 10-ին Մալիի զինված ուժերին օգնության եկան ֆրանսիական ուժերը, որոնց թվաքանակը այժմ Մալիում կազմում է ավելի քան 2 հազար մարդ: Ռազմական գործողություններին մասնակցում են նաև Արևմտյան Աֆրիկայի տնտեսական միության (ECOWAS) ուժերը:

 

 

 

Մալիի կառավարական ուժերը շարունակում են գործողությունները երկրի հյուսիում