.jpg)
Դմիտրի Մեդվեդև. Ասադի՝ իշանության ղեկին մնալու շանսերը նվազում են
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը CNN-ին տված հարցազրույցում ասել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի՝ իշխանությունում մնալու հավանականությունը աստիճանաբար նվազում է:
«Նախագահ Ասադը սխալվեց քաղաքական բարեփոխումներ կատարելիս: Նա պետք է ամեն ինչ ավելի արագ աներ ՝ իր կողմը չափավոր ընդդիմությանը ներքաշելու համար, որը պատրաստ էր իր հետ նստել մի սեղանի շուրջ: Սա նրա ամենամեծ սխալն է, որը կարող է լինել ճակատագրական»,- նշել է ՌԴ վարչապետը:
Մեդվեդևը նաև ասել է, որ ամեն օր, ամեն շաբաթ և ամեն ամիս Ասադի՝ իշխանության ղեկին մնալու հավանականությունը նվազում է, սակայն ևս մեկ անգամ կրկնել է, որ «այն պետք է որոշի սիրիացի ժողովուրդը: Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ էլ մեկ այլ երկիր»: Իսկ ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, եվրոպական և տարածաշրջանային ուժերին, ապա նրանց խնդիրը պետք է լինի կողմերին բանակցությունների սեղանի շուրջ նստեցնելն է, այլ ոչ թե Ասադին հեռանալու պահանջ ներկայացնելը: