.jpg)
ՌԴ-ն Արևմուտքից Սիրիայի հարցում ավելի կոռեկտ մեկնաբանություններ է ակնկալում
Ռուսաստանն ակնկալում է, որ իր գործընկերները Սիրիայի հակամարտության կարգավորման հարցում ավելի կոռեկտ կարտահայտվեն ռուսական կողմի դիրքորոշումը մեկնաբանելիս: Այս մասին հղում անելով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, հաղորդում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:
«Ակնկալում եմ, որ այլ երկրների մեր գործընկերներն ավելի փաստարկված և կոռեկտ կմեկնաբանեն Սիրիայում գործողությունները՝ Ռուսաստանի տեսանկյունից»,- նշել է Ս. Լավրովը՝ անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցչի այն հայտարարությունը, թե «Ռուսաստանի դիրքորոշումը Սիրիայի հարցում փոխվել է, և ՌԴ-ն հիասթափված է Սիրիայի նախագահ Բաշարալ-Ասադի ռեժիմից։