.jpg)
Մարտիրոսյան. Ֆեյսբուքում տարածված վիրուսը, հավանաբար, թուրքերն են ստեղծել
«Վերջին օրերին Ֆեյսբուքում տարածված վիրուսը, ամենայն հավանականությամբ, թուրքերն են ստեղծել: Այն տարածվում է հիմնականում հայկական սեգմենտում, բայց որքանով է ինքը հատուկ հայերի համար ստեղծված, միանշանակ ասել հնարավոր չէ: Վիրուսների ազդեցությունն առանց դրանք մանրամասն ուսումնասիրելու հստակ հնարավոր չէ»,- Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը:
Նրա խոսքով՝ այս վիրուսը վարակում է այլ համակարգիչներ, բայց դրա ազդեցությունը հստակ պարզել հնարավոր չէ: Նա նաև նշեց, որ կա կասկած, որ այս վիրուսը տարածվում է Google Ghrome-ի